Գաղտնիության քաղաքականություն

 

Բարի գալուստ  Paket.am

 

Հետևյալ պայմաններն ու դրույթները սահմանում են Ձեր Paket.am կայքից օգտվելու կարգը:

Լսարան

Կայքից օգտվելը չի ենթադրում որևէ տարիքային սահմանափակում, այն նախատեսված է բոլոր այն անհատների, կազմակերպությունների համար, ովքեր  գնահատում են օնլայն գնումներ կատարելու արդյունավետությունն ու խնայում իրենց ժամանակը:

Կայքից օգտվելու ընդհանուր պայմաններ

Կայքից պատվեր կարող են կատարել՝ և՛ գրանցված և՛ չգրանցված օգտատերերը :

Գրանցումը բավականին պարզ է և ոչ ժամանակատար: Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել «Գրանցվել» բաժին և լրացնել անհրաժեշտ դաշտերը:

Անհրաժեշտության դեպքում կայքի այցելուները կարող օգտվել նաև  «Պատվիրել հեռախոսով»  տարբերակից: Պատվերն օնլայն ձևակերպելու ընթացքում դժվարությունների կամ հարցերի դեպքում, կարելի է զանգահարել  044454445 հեռախոսահամարով, և  ծանոթանալով բոլոր անհրաժեշտ պայմաններին ընկերության օպերատորի օգնությամբ՝ ձևակերպել պատվերը բանավոր հիմունքներով:

Պատվեր ձևակերպելու համար հարկավոր է նախընտրած  ապրանքը ցանկից ավելացնել վիրտուալ զամբյուղ, այնուհետև լրացնել անհրաժեշտ դաշտերը: Պատվերը հաստատելուց առաջ պատվիրատուն ընտրում է վճարման եղանակը և տալիս իր համաձայնությունը առաքման պայմանների վերաբերյալ: