Ապրանքի վերադարձ
Առաքման պահին` գնումները ստանալիս, անհրաժեշտ է ստուգել ապրանքների համապատասխանությունը պատվերին, ապրանքների տեսքը, քանակը: Եթե առաքման պահին գնումների համար վճարումն արդեն կատարված է, ապա պատվերը հանձնվում է պատվիրատուին: Պատվերը համարվում է կատարված պատվիրատուի կողմից ստացական թերթիկը ստորագրելու դեպքում:
Գնված ապրանքները չեն կարող վերադարձվել, եթե դրանք առաքվել են և պատվիրատուի կողմից ստորագրվել է ստացական թերթիկը:
Պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել ապրանքներից միայն մինչև առաքման ընդունումը (ստացական թերթիկի ստորագրումը): Հրաժարվելու պատճառներ կարող են հանդիսանալ ապրանքների անհամապատասխանությունը պատվերին, ապրանքների անորակ կամ վնասված լինելը:
Պատվերը ենթակա է վերադարձի հետևյալ կետերից որևիցե մեկի առկայության դեպքում՝
եթե գնորդը ապրանքը ստացել և տեղում հայտնաբերել է, որ այն վնասված է
իր պատվերի փոխարեն սխալմամբ առաքվել է մեկ այլ ապրանք (ընկերության կողմից սխալ առաքման դեքում, առաքիչն ապրանքը վերադարձնում է գրասենյակ և անհապաղ առաքում ճիշտ պատվերը)
եթե ստացված ապրանքը չի համապատասխանում Ձեր ակնկալիքներին, հնարավոր է այն վերադարձնել առաքիչին անմիջապես ստանալուց հետո՝ այս դեպքում վճարելով միայն առաքման գումարը:
Բացի ինտերնետային տարբերակից, պատվերներն ընդունվում են նաև 044454445 հեռախոսահամարի միջոցով (սպասարկման որակը բարելավելու նպատակով, զանգը կարող է ձայնագրվել):